Արցախի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները
Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ նախնական տվյալներ։
Ըստ այդմ, Ստեփանակերտում նախագահի թեկնածուներից Արայիկ Հարությունյանը ստացել է 11 869, Մասիսի Մայլիյանը ստացել է 8 455 ձայն, Վիտալի Բալասանյանը՝ 3 959 քվե։
Ասկերանում Արայիկ Հարությունյանը ստացել է 4 445 քվե, Վիտալի Բալասանյանը՝ 2 226 քվե, Մասիսի Մայլիյանը՝ 1589 քվե։
Հադրութում էլ առաջատարը Արայիկ Հարությունյանն է, ստացել է 3 610 քվե, նրան հաջորդում է Մասիս Մայիլյանը 1278 քվեով, Վիտալի Բալասանյանն այստեղ ստացել 890 քվե։
Մարտունիում առավել մեծ թվով քվեներ ստացել է Արայիկ Հարությունյանը՝ 6 131 ձայն, երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է՝ 3178 քվեով, երրորդ տեղում՝ Վիտալի Բալասանյանը՝ 1378 ձայնով։
Շահումյանում 888 ձայնով առաջատարը Արայիկ Հարությունյանն է, երկորրդ տեղում 323 ձայնով Մասիսի Մայիլյանն է, 200 ձայնով երրորդ տեղում Վիտալի Բալասանյանն է։
Շուշիում Արայիկ Հարությունյանը ստացել է 1297 քվե, նրան հաջորդում է Մասիս Մայիլյանը 684 քվեով, Վիտալի Բալասանյանն այստեղ ստացել 543 քվե։
Քաշաթաղում Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 2714 մարդ, Մասիս Մայիլյանի օգտին քվեարկել է 1048 մարդ, Վիտալի Բալասանյանի օգտին՝ 217 մարդ։
Երևանում տեղակայված ընտրատեղամասում կայացած քվեարկության նախնական տվյալներ համաձայն, Արայիկ Հարությունյանը ստացել է 191 ձայն, Մասիսի Մայիլյանը՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյանը՝ 65 ձայն։
Մարտակերտի շրջանի ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները դեռ հրապարակված չեն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում