Բելգիայում կորոնավիրուսից մահերի թիվը գերազանցել է 800-ը. Ria.ru
Ըստ Առողջապահության նախարարության ճգնաժամային շտաբի, անցած օրվա ընթացքում Բելգիայում կորոնավիրուսից մահերի թիվն աճել է 123-ով և հասել 828-ի, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Մինչ օրս Բելգիայում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 13.964 մարդ, վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 1,189 նոր դեպք։
Անցած ուրբաթ Բելգիայի իշխանությունները որոշել են ևս երկու շաբաթով՝ մինչև ապրիլի 19-ը երկարաձգել երկրում մեկուսացման միջոցառումները: Բացի այդ, նշվում է, որ կարանտինային ռեժիմը կարող երկարաձգվել մինչև մայիսի 3-ը:
Միևնույն ժամանակ, փորձագետների կարծիքով, Բելգիայում համաճարակի աճը աստիճանաբար դանդաղում է, մեկուսացման խիստ պահպանումը կարող է էականորեն արագացնել կորոնավիրուսի դեմ պայքարը:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսային վարակի դեպք գրանցվել է պետությունների 85.7%-ում
- Բելգիայում COVID-19-ով վարակվածների թիվը 9134 է. gazeta.ru
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան