«Գազպրոմ Արմենիա»-ն հանձնաժողովին առաջարկում է բարձրացնել գազի գինը
Մինչ հայաստանցի տարբեր պաշտոնյաներ բարձրաձայնում են գազի սակագնի իջեցման հիմքերի առկայության ու այն նվազեցնելու շուրջ բանակցությունների անհրաժեշտության մասին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազի սակագնի վերանայման համար մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Այդ մասին ծանուցումը հրապարակված է պաշտոնական հայտարարությունների համար նախատեսված Azdarar.am կայքում։
Ըստ ընկերության հայտարարության, 2020թ. հուլիսի 1-ից ՀՀ բնական գազի բոլոր սպառողների համար, բացառությամբ էլեկտրական էներգիա արտադրող ջերմային էլեկտրակայանների, որոնց համար՝ 2020թ. օգոստոսի 1-ից, առաջարկվում է սահմանել հետևյալ սակագները.
Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի՝
Գործող սակագինը՝ 100 000 դրամ, ներառյալ ավելացված արժեքի հարկը,
Առաջարկվող սակագինը՝ 135 909.6 դրամ, ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Հիշեցնենք, որ հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցում Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլ Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը՝ նշելով, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկոն և Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը
- Ավինյան. Նավթի ու գազի գների տատանումները գազի գնի վերանայման հիմք են տալիս
- Փոխվարչապետ. Պետք է մտածել, որ գազի գնի բանաձևային տարբերակը ավելի մատչելի է
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի