«Եվրատեսիլի» կազմակերպիչները կանցկացնեն հատուկ շոու
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկված «Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները չեն հանձնվում։ Նրանք մայիսի 16-ին անցկացնելու են հատուկ շոու՝ Eurovision: Europe Shine A Lig 2020 թվականի մասնակից-կատարողների, նաև նախորդ տարվա մասնակիցների մասնակցությամբ։
«Եվրատեսիլի» գործադիր տնօրեն Յան Օլա Սանդը ցավում է, որ 2020 թվականին մրցույթ չի լինելու, բայց դրա փոխարեն կազմակերպիչները մտադիր են միավորել Եվրոպային եզակի հատուկ ծրագրի շրջանակում պրայմ թայմ։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, կազմակերպիչները կարծում են, որ հատուկ շոուին կմասնացեն բոլոր 41 երկրների ներկայացուցիչները, որոնք պետք է մասնակցեին այս տարվա մրցույթին։ Նախատեսվում է, որ բոլոր արտիստները միասին կկատարեն նոր տարվա եվրատեսիլյան հիթն աշխարհում պանդեմիայի իրավիճակին հարմար տեքստով։
Համերգը կտևի շուրջ երկու ժամ։ Մանրամասները կհայտնեն առաջիկա շաբաթներին։ Շոուն նաև կհեռարձակվի մրցույթի յութուբյան ալիքով։
Եվրոպական երաժշտական մրցույթն իր պատմության ընթացքում սկսած 1956 թվականից առաջին անգամ է չեղարկվել։ Պատճառը կորոնավիրուսն է։ Հաջորդ մրցույթը կայանալու է 2021 թվականին։
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլը» կարող է առցանց տարբերակով անցկացվել
- «Եվրատեսիլի» մասնակիցները 2021-ին պետք է հանդես գան նոր երգերով
- «Եվրատեսիլը» չի կայանա
- «Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցչի երգի տեսահոլովակը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին