Մարտին Թուրքիայի արտահանման ծավալները 17 տոկոսով նվազել են
Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանն անդրադարձել է երկրի տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի ազդեցությանը,գրում է ermenihaber-ը:
Մասնավորապես արտահանման ոլորտում տարեսկզբին իրավիճակը բավական կայուն է եղել։ Հունվար–փետրվարին Թուրքիայից կատարվող արտահանման ընդհանուր ծավալներն աճել էին 4 տոկոսով։
Սակայն ողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի շրջանակներում սահմանների փակումից ու ավիահաղորդակցության սահմանափակումից հետո իրավիճակը փոխվել է։ Ըստ նախնական հաշվարկների՝ մարտին Թուրքիայից կատարված արտահանումը նվազել է շուրջ 17 տոկոսով։
Ըստ նախարարի՝ համավարակի հասցրած իրական տնտեսական վնասների մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ ողջ աշխարհում հաջողվի այն վերահսկողության տակ առնել։