Իսպանիայում ավելի քան 100 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով. Գազետա.ռու
Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 102 136-ի, ինչը ներկայումս Իտալիայից հետո աշխարհում երկրորդ ամենամեծ ցուցանիշն է: Այս մասին հայտնում են Թագավորության առողջապահության նախարարությունից, փոխանցում է «Գազետա.ռու»-ն:
Մինչ օրս, ըստ նախարարության, վարակից մահացել է 9.053 մարդ, վերականգնվել է 22.647 հիվանդ: Վարակվածների մեծ մասը գրանցվել է Մադրիդում`գրեթե 30 հազար մարդ: Հիվանդներից ավելի քան 15 հազարը բժիշկներ և բուժքույրեր են:
Ըստ վերջին տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 750 հազարը, նրանցից ավելի քան 36 հազարը մահացել է: Այս պահին աշխարհի 168 երկրներում (պետությունների 85.7%-ը) գրանցվել է կորոնավիրուսային վարակի դեպք։
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց նոր կորոնավիրուսային համաճարակի բռնկման մասին:
Հարակից հրապարակումներ`
- Իսպանիայում զոհերի թիվը նոր ռեկորդ է գրանցում․ կորոնավիրուսի վերջին զարգացումներն աշխարհում
- Իսպանիայի փոխվարչապետը տանը բուժվելու է COVID-19-ի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան