Իտալիայի նահանգի բնակիչները կարող են իմունիտետ ունենալ կորոնավիրուսից.TASS
Ինչպես գրում է TASS-ը, Իտալիայի Էմիլիա-Ռոմագնա ռեգիոնում գտնվող Ֆերարա նահանգի բնակիչները կարող են իմունիտետ ունենալ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է տեղական La Nuova Ferrara թերթը՝ վկայակոչելով մարզում վարակվածների քանակի տվյալները և տարածաշրջանում քաղաքացիական պաշտպանության հարցերով հանձնակատար Սերխիո Վենտուրիի հայտարարությունը:
«Եթե նայում եք Ֆերարա նահանգում արձանագրված վարակման դեպքերին, ապա կարող եք տեսնել, որ մայրաքաղաքում կա ընդամենը մի քանի դեպք, մնացած բոլոր դեպքերը հիմնականում գրանցվել են Բոլոնիայի հետ սահմանին: Մարզի մեծ մասը փրկվել է կորոնավիրուսից», - հանձնակատարի խոսքերը մեջբերում է պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով ՝ Ֆերարայում համաճարակի սկսվելուց ի վեր միայն 307 մարդ է վարակվել : Միևնույն ժամանակ, Էմիլիա-Ռոմագնա ռեգիոնը, որն ընդգրկում է նահանգը, Իտալիայում վարակվածների թվով երկրորդ տեղում է:
Հրապարակման համաձայն, Վենտուրին նշել է, որ այս երևույթի պատճառները դեռ պարզ չեն, բայց ենթադրություններ կան, որ տեղի բնակիչների շրջանում կորոնավիրուսի դեմ իմունիտետը կարող է կապված լինել թալասեմիայի (ժառանգական արյան հիվանդություն) կամ մարզում տարածված մալարիայի հետ:
Վերջին տվյալների համաձայն, Իտալիայում վարակվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 105,5 հազար մարդ, որից գրեթե 12,5 հազարը մահացել է առաջացած հիվանդության հետևանքներից:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան