Կանադայում նկարահանել են առաջին ֆիլմը կորոնավիրուսի մասին
Իրանական ծագմամբ կանադացի ռեժիսոր Մոստաֆա Քեշվարին նկարահանել է «Կորոնա» դրաման՝ առաջին ֆիլմը COVID-19-ի մասին: Ֆիլմն արդեն մոնտաժված է, իսկ կինեմատոգրաֆիստներն այն առաջարկում են առցանց-կինոթատրոններին:
Իզվեստիան գրում է, որ ֆիլմի տևողությունը 63 րոպե է: Թրեյլերն արդեն հասանելի է համացանցում: Գործողությունները կատարվում են վերելակում, որտեղ համաճարակի ժամանակ միաժամանակ արգելափակվում են 6 հարևաններ: 7-րդը նրանց անծանոթ չինուհի է, և մյուսները կասկածում են, որ նա վարակակիր է: Նրանք վախենում են վարակվել և աղջկա նկատմամբ ագրեսիա են ցուցաբերում: Ֆիլմում նաև բարձրացվում է ռասիզմի թեման:
Քեշվարիի խոսքով, ֆիլմի գաղափարը ծագել է, երբ վերելակում լուրեր է կարդացել չինացի տուրիստների մասին, որոնք ենթարկվել էին տեղաբնակների հարձակմանը:
Նկարահանումներն իրականացվել են փետրվարին Վանկուվերում: Այն ժամանակ Քեշվարի դեռ չգիտեր, որ կորոնավիրուսը համավարակ կդառնա և հետաքրքրվում էր ռասսայական խտրականության խնդրով:
Հարակից հրապարակումներ`
- Հույն բժիշկները կարծում են, որ կորոնավիրուսային փոխանցումը դանդաղում է տաք երկրներում
- Կորոնավիրուսային վարակի դեպք գրանցվել է պետությունների 85.7%-ում
- Իտալիայի նահանգի բնակիչները կարող են իմունիտետ ունենալ կորոնավիրուսից.TASS
- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 115 է. ria.ru
- Չինաստանում առողջացել է կորոնավիրուսով վարակվածների ավելի քան 93 տոկոսը
- 01.04.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 571 հաստատված դեպք կա
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան