Կորոնավիրուս. Փարիզի Օրլի օդանավակայանն իր պատմության մեջ առաջին անգամ փակվել է
Երեքշաբթի օրը՝ մարտի 31-ին երեկոյան, Փարիզ-Օրլի (Վալ-դե-Մառն) օդանավակայանը դադարեցրեց իր գործունեությունը՝ կորոնավիրուսի արդյունքում օդային երթևեկության անկման պատճառով:Այս մասին գրում է francetvinfo-ն։
Սա Օրլիի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ այն դադարեցնում է իր գործունեությունը։
Օդանավակայանն այժմ դարձել է մեծ կայանատեղի՝ ինքնաթիռների համար։
Նշվում է, որ ի պատասխան նոր կորոնավիրուսի գլոբալ համաճարակի, շատ երկրներ ընտրել են փակել իրենց սահմանը: Ֆրանսիան ևս, մասամբ, փակել է այն։ Այս շատ սահմանափակող միջոցները անմիջական հետևանք են ունենում օդային տրանսպորտի վրա, որը պանդեմիայի սկսվելուց ի վեր ազատ անկում է ապրել ամբողջ աշխարհում։