Համաճարակի պատճառով միլիոնավոր մարդիկ Եվրոպայում կորցրել են աշխատանքը
Արհմիությունների եվրոպական կոնֆեդերացիայի տվյալներով, վերջին երկու շաբաթվա ընթացքում Եվրոպայում առնվազն մեկ միլիոն մարդ կորցրել է իր աշխատանքը: Եվ սա միայն այն մարդիկ են, ովքեր աշխատել են պայմանագրով և դիմել են գործազրկության նպաստի: Այս մասին գրում է Euronews-ը։
Ընդհանուր թիվը, ներառյալ ինքնազբաղվածներինը, կարող են լինել երկու անգամ և ավելի շատ:
«Պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա Զատիկից հետո, եթե այս իրավիճակը չլուծվի որևէ արտակարգ միջոցառմամբ: Գործազուրկների թվի եռապատկման, քառապատկման ռիսկ է առաջացնում։ Պատահական չէ, որ Աշխատանքի միջազգային կազմակերպությունն ասում է, որ ներկայիս ճգնաժամը կարող է հանգեցնել աշխարհում աշխատատեղերի կորստի՝ 24-36 միլիոն գումարի չափով: Այս կորստի զգալի մասը կլինի Եվրոպայում, եթե մեր մայրցամաքը անհապաղ որոշումներ չկայացնի, թե ինչպես հաղթահարել այս արտակարգ իրավիճակները»,-ասել է Արհմիությունների եվրոպական կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լուկա Վիզենտինին:
Արհմիությունները ԵՄ-ին կոչ են անում պահել աշխատատեղերը, և նրանց, ովքեր զբաղեցնում են դրանք, փոխհատուցել եկամտի կորուստը: Դրա համար անհրաժեշտ է 200-400 միլիարդ եվրոյի ֆոնդ: Հակառակ դեպքում, Վիզենտինին նախազգուշացնում է, որ ճգնաժամի հաղթահարմանն ուղղված միջոցառումները կարժենան շատ ավելին:
ԵՄ-ն արդեն հայտարարել է, որ անդամ պետություններին թույլ կտա օգտագործել առկա միջոցները՝ 37 միլիարդ եվրոյի չափով:
Տնտեսական հարցերով եվրահանձնակատարը խոստովանել է, որ սա կարող է լինել միայն առաջին քայլը։