Մոսկվայում 29 երեխա հիվանդացել է COVID-19-ով․ Gazeta
COVID-19 վարակը հաստատվել է Ռուսաստանի մայրաքաղաքում 29 երեխաների մոտ, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, ասվում է վարակի վերահսկման ու մոնիտորինգի Մոսկվայի օպերատիվ շտաբի հայտարարության մեջ:
«Կորոնավիրուսը հաստատվել է 29 երեխաների մոտ: Բոլոր հիվանդները, ինչպես նաև նրանք, ովքեր սերտ կապ ունեն նրանց հետ, արդեն գտնվում են բժշկական հսկողության տակ», - ասվում է շտաբի հայտարարության մեջ:
Բացի այդ, Մոսկվայում վերջին օրվա ընթացքում, կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի ավելի քան 40%-ը եղել են 18-ից 45 տարեկան մարդիկ: Նրանց հետ կապ ունեցող բոլոր անձինք մեկուսացված են:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում ներկայումս գրանցված է 2777 դեպք, 24 մարդ արդեն մահացել է COVID-19 վարակի հետևանքով, իսկ 190-ը վերականգնվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան