Նյու Յորք. Երբեք չքնող քաղաքը նիրհում է
Նյու Յորքը, որն աշխարհում հայտնի է «քաղաք, որը երբեք չի քնում» անվամբ, այսօր նիրհում է իր դատարկ փողոցներով, երբ ԱՄՆ-ի բոլոր հիսուն նահանգներում հայտնաբերված կորոնավիրուսի ավելի քան 142 հազար դեպքերից ավելի քան կեսը գտնվում են հենց այս քաղաքում: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Նյույորքցիները մարտի 22-ից պարտադիր պիտի մնան տանը, բացառությամբ էական նշանակություն ունեցող աշխատանքներ իրականացնողների:
Ամերիկյան նավատորմին պատկանող USNS Comfort հիվանդանոցային նավը, որն ապահովում է հազար մահճակալ, երկուշաբթի օրը խարիսխ նետեց Մանհեթենի նավահանգստում: Վիրջինիայի Նորֆոքի նավահանգստից այստեղ ժամանած նավում բուժելու են կորոնավիրուս վարակը չունեցող հիվանդներին, նաեւ նրանց, որոնք ունեն վիրահատական միջամտության կարիք, նրանք, ովքեր գտնվում են առողջական ծանր վիճակում: Նյու Յորքում հիվանդանոցները լի են կովիդ 19 հիվանդությամբ տառապող հիվանդներով: ԱՄՆ-ում այս հիվանդությունից մահացած մոտ 2500 հիվանդների մեկ երրորդը գրանցվել է Նյու Յորքում:
Հիվանդանոցների մոտ հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են հիվանդանոցի աշխատակիցները դիապարկերի մեջ դրված մարդկային դիակները բեռնում բեռնատարները:
Ինչպես Նյու Յորքի նահանգապետ Էնդրու Քուոմոն է ասել, մեկ օրվա ընթացքում քաղաքում հայտնաբրվել է հիվանդության նոր 7000 դեպք:
Իսկ իվանդության տարածման գագաթնակետն այստեղ հասնելու է մի քանի շաբաթից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին