Ջավախքի բնակիչների մոտ կորոնավիրուս չի հաստատվել
Սամցխե-Ջավախքի 3 բնակիչների որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի հաստատվել։ Նրանց տեստերի պատասխանը եղել է բացասական, անալիզներն ուղարկվել էին Լուգարի լաբորատորիա:
Jnews-ի հաղորդմամբ, ըստ Աբասթումանի Թոքաբանական կենտրոնի մենեջեր Կախա Բերիձեի, կարանտին տեղափոխված 81 հոգուց 70-ն աստիճանաբար դուրս է գրվել կենտրոնից: Այսօր դուրս է գրվում ևս 10 հոգի, կմնա միայն մեկը, ով կսպասի պարտադիր կարանտինի 14 օրվա ավարտին: Տենդի պատճառով կենտրոնից մեկ հիվանդ հետազոտվել է վիրուսի առնչությամբ, սակայն նրա մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Ամեն դեպքում տեստ են արել, քանի որ կինը մարտի 30-ին ունեցել է 37,5 աստիճան ջերմություն:
Ախալցիխեի հիվանդանոցից ևս երկու հիվանդ է ստուգվել: Ասպինձայի բնակիչը, որը թոքաբորբ ուներ, և մյուսը՝ Գերմանիայից վերադառնալուց հետո ինքնամեկուսացման մեջ էր գտնվում, նրա մարմնի ջերմությունը բարձրացել էր: Այնուամենայնիվ, թե՛ մեկի, և թե՛ մյուսի մոտ, կորոնավիրուսի թեստը բացասական է եղել, այսինքն՝ նրանք վարակված չեն նոր կորոնավիրուսով:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 115 է. ria.ru
- Վրաստանում ծանր հիվանդներն ապաքինվում են
- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 108-ի. ՌԻԱ Նովոստի
- Համընդհանուր կարանտին՝ Վրաստանում
- Ախալքալաքից թոքաբորբով հիվանդի մոտ կորոնավիրուս չի հաստատվել
- Դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը
- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 81-ի, արդեն բուժվել է 13 մարդ
- Ախալքալաքը կստանա 5000 բժշկական դիմակ, ձեռնոց և խալաթ
- Վրաստանում գտնվող շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացիներ գալիս են Հայաստան
- Կորոնավիրուսի պիկը Վրաստանում կանխատեսվում է 3 շաբաթից
- Վրաստանում ուսումնական գործընթացի մեկնարկը հետաձգվել է մինչև ապրիլի 21-ը
- Ախալքալաքի բնակիչը հարկադրաբար տեղափոխվել է կարանտինային գոտի
- Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին