Վարչական վարույթի մասնակիցները կկարողանան մասնակցել ՏՄՊՊՀ-ի նիստերին նաև տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մարտի 31-ի որոշմամբ հանձնաժողովի կանոնադրության մեջ փոփոխություն և լրացումներ են կատարվել, ըստ որի վարչական վարույթի մասնակիցների համար հնարավորություն է ստեղծվել ցանկության դեպքում հանձնաժողովի նիստերին մասնակցել նաև տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ իրական ժամանակի ռեժիմում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
«Համապատասխան տեխնիկական միջոցների առկայության դեպքում հանձնաժողովի նիստի անցկացման օրվանից առնվազն 5 օր առաջ վարչական վարույթի մասնակիցը կարող է դիմում ուղարկել [email protected] պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին կամ այն հանձնաժողովին հասցեագել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» (https://e-request.am/) միջոցով:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում՝ http://www.competition.am/uploads/resources/Vo123_31_03_2020.pdf?fbclid=IwAR2pSZKAXeuvywQldZJZIzeWX0s0tByC2zr3ZZ36cTmY1x40PRCnefwA5WI »,- ասված է հայտարարության մեջ։