ՓՄՁ-ների սեփականատերերը չգիտեն, թե ինչպես ստանան վարկերը
«Օգնության երրորդ միջոցառումից օգտվելու համար կարող են դիմել զբոսաշրջութան, հանրային սննդի, առողջապահության, կացության, մշակող արդյունաբերության ոլորտներում գործունեություն ծավալող տնտեսվարողները, որոնց շրջանառությունը 2019 թվականին կազմել է 24-500 մլն դրամ, ունեն բարվոք վարկային պատմություն: Վարկերն տրամադրվում են 36 ամսով, որից երկու տարին անտոկոս, իսկ 3 տարուց 12 է վճարվելու և 6 ամիս արտանյալ մարման ժամանակ է սահմանված»,-Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր հայտարարեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը ՝ ներկայացնելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների կիրառման կարգը:
«Զբոսաշրջության և կացության ոլորտների համար կան լրացուցիչ պայմաններ, եթե շահառուն երկու ոլորտից է և նրա վերցրած վարկը չի գերազնացում 10 միլիոնը, ապա 7-12 ամիսների նրա մարման գրաֆիկը սահմանվում է հավասարաչափ, բայց ոչ ավել քան 70 հազար դրամը, որից հետո 13 ամսից մինչև պայմանագրի ավարտը նորից հավասարաչափ է մարվելու, ինչպես մյուս բոլոր դեպքերում»,- հայտարարեց փոխնախարարը և տեղեկացրեց, որ հաստավել են վարկերի տրամադրման կարգերը:
Բանախոսը հայտարարեց, որ վարկեր վերցնել ցանկացողները իրենց էլեկտրոնային հայտերը պետք է ներկայացնեն Ներդրումների աջակցման կենտրոնի isc.am կայքի համապատասխան բաժնում՝ լրացնելով էլէկտրոնային դիմումը: Հարցեր ունենալու դեպքում կարող են զանգել 81-05 և 041.01-05-23 հեռախոսահավարով:
Նաիրա Մարգարյանը շեշտեց, որ վարկավորումն արագ կազմակերպելու համար իրենք պետք է դիմեն ԱԿՌԱ համակարգին, որը կարող է անել, Ներդրումների աջակցման կենտրոնը կամ վարկառուն: Առաջինի դեպքում կենտրոնին անհրաժեշտ է լիազորագիր՝ էլեկտրոնային ստորագրությամբ, որը նույնպես դիմողը կարող է ուղարկվել կայքի միջոցով:
«Հայտադիմումը ստանալուց հետո երկու օրվա ընթացքում դիմումատուն կստանա պատասխան, որը թույլ կտա շարունակել գործընթացը, կամ տեղեկանալ լրացուցիչ տեղեկատվության պահանջի մասին»,-ասաց փոխնախարարը :
«Հարցում էինք արել, թե բիզնեսները ինչ օգնության կարիք ունեն: Խորհրդաշական էր, որ աջակցման կարիքների մեջ կար նաև խորհրդատվության աջակցության կարիք»,- հայտնեց Նաիրա Մարգարյանը և տեղեկացրեց, որ խորհրդատվական 20 ընկերություն արագ աձագանքել են և արդեն այսօր կազմակերպվում են վեբինարներ, որոնց կարող են միանալ և հարցեր ուղղել ՓՄՁ ընկկերությունների ներկայացուցիչները:
Էկոնոմիկայի մյուս փոխնախարարը՝ Արման Խոջոյանը, հայտարարեց, որ նախարարությունը օրական ստանում է մոտ 100 հեռախոսազանգ, որոնց մի մասին պատասխանել է նաև ինքը և պարզել, որ մարդիկ հարցնում են , թե ում պետք է դիմեն օժանդակությունը ստանալու համար: « Գյուղատնտեսության ոլորտում օժանդակությունը կատարվում է երկու ձևով՝ վարկավորման և փոխհատուցման: Վարկավորում ցանկացողները պետք է դիմեն ֆինանսական կառույցին: Վերջիններս վարկառուների ցուցակը ներկայացնում է Էկոնոմիկայի նախարարությանը: Նախարարությունը ցանկացողների խմբերի հետ կազմակերպում է դասընթաներ: Կորոնավիրուսի հետ կապված այն իրականացվելու է հեռակա կարգով :
Դիմորդները ստանում են հավաստագիր և այն կներկայացնեն ֆինանսկան կառույցին: Այնուհետև բանկը, կամ վարկային կազմակերպությունը իր ներքին կանոնադրության համաձայն իրականացնում է դիմումատուի վարկունակության գնահատում և որոշում է այն տրամադրել»,- նշեց փոխնախարարը և շեշտեց, որ փոխհատուցման տրամադրման համար պետք է դիմեն Էկոնոմիկայի նախարարությանը, իսկ տրամադրման ընթացակարգը բացատրեց օրինակով. «Փոխհատուցման տարբերակները գործում են ջերմոցային տնտեսության, խելացի անասնաշենքի, ինտենսիվ այգիների համար: Օրինակ խելացի անասնաշենքի առաջին մոդելի համար նախատեսված է 11 միլիոն դրամ, որից պետությունը փոխհատուցում է 5.5 մլն դրամը: Այս դեպքում պետք է դիմել, ոչ թե վարկային կամակերպությանը, այլ Էկոնոմիկայի նախարարությանը»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան