Կորոնավիրուսային վարակի դեպք գրանցվել է պետությունների 85.7%-ում
2019-ի վերջին Կենտրոնական Չինաստանում գրանցված նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է աշխարհի ավելի քան 160 երկրներում՝ ներառյալ Հայաստանում:
Ըստ Հայաստանի առողջապահության նախարարության տրամադրած վերջին տվյալների՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 571 դեպք, մահացել է 3 և բուժվել՝ 31 քաղաքացի։
Ըստ ԱՀԿ տրամադրած վերջին տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 750 հազարը, նրանցից ավելի քան 36 հազարը մահացել է: Այս պահին աշխարհի 168 երկրներում (պետությունների 85.7%-ը) գրանցվել է կորոնավիրուսային վարակի դեպք։ Մինչև մարտի 15-ը վարակների թիվը Չինաստանից դուրս ավելի մեծ էր, քան Չինաստանում:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց նոր կորոնավիրուսային համաճարակի բռնկման մասին:
«ՏԱՍՍ»-ը ներկայացրել է պետությունների ցանկը, որտեղ գրանցվել է COVID19-ի դեպք: Այդ պետություններն են՝
Չինաստան, Ճապոնիա, Թաիլանդ, ԱՄՆ, Ավստրալիա, Սինգապուր, Հարավային Կորեա, Մալայզիա, Վիետնամ, Ֆրանսիա, Նեպալ, Կամբոջա, Գերմանիա, Շրի Լանկա, ԱՄԷ, Ֆինլանդիա, Իռլանդիա, Հնդկաստան, Ֆիլիպիններ, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Կանադա, Իսպանիա, Շվեդիա, Բելգիա, ԿԺԴՀ, Լիբանան, Իրան, Իսրայել, Քուվեյթ, Բահրեյն, Աֆղանստան, Պորտուգալիա, Իրաք, Օման, Խորվաթիա, Ավստրիա, Շվեյցարիա, Ռումինիա, Ալժիր, Բրազիլիա, Հունաստան, Նորվեգիա, Վրաստան, Պակիստան, Հյուսիսային Մակեդոնիա, Դանիա, Էստոնիա, Եգիպտոս, Լիտվա, Նիգերիա. Հնդկական, Պաղեստին, Նոր Զելանդիա, Բելառուս, Ադրբեջան, Մեքսիկա, Էկվադոր, Դոմինիկյան Հանրապետություն, Չեխիա, Հայաստան, Լյուքսեմբուրգ, Քաթար, Մոնակո, Ինդոնեզիա, Իսլանդիա, Անդորրա Հորդանան, Թունիս, Լատվիա, Մարոկկո, Սենեգալ, Սաուդյան Արաբիա, Ուկրաինա, Արգենտինա, Չիլի, Լեհաստան, Հունգարիա, Սլովենիա, Բոսնիա և Հերցեգովինա, Հարավային Աֆրիկա, Բութան,Կամերուն, Վատիկան, Սերբիա, Սլովակիա, Կոլումբիա, Պերու, Տոգո, Կոստա Ռիկա, Մալթա, Մոլդովա, Մալդիվներ, Պարագվայ, Բուլղարիա, Բանգլադեշ, Բրունեյ, Կիպրոս, Բուրկինա, Ֆասո, Մոնղոլիա, Պանամա, Լիխտենշտեյն, Ալբանիա, Սան Մարինո, Կոնգո, Բոլիվիա, Թուրքիա, Ջամայկա, Հոնդուրաս, Գայանա, Կուբա, Տրինիդադ և Տոբագո, Գանա, Գաբոն, Քենիա, Ղազախստան, Սուդան, Եթովպիա, Մավրիտանիա, Սվազիլենդ, Գվատեմալա, Սուրինամ, Ուրուգվայ, Նամիբիա, Ռուանդա, Սեյշելյան կղզիներ, Սենթ Լուչիա, Անտիգուա և Բարբուդա, Կոնգո, Ուզբեկստան, Հասարակածային Գվինեա, Բահամներ, Լիբերիա, Տանզանիա, Սոմալի, Բենին, Չեռնոգորիա, Ջիբութի, Զամբիա, Ֆիջի. Սալվադոր, Մավրիկիոս, Նիկարագուա, Չադ. Հայիթի, Նիգեր, Կաբո-Վերդե, Զիմբաբվե, Անգոլա, Ուգանդա, Էրիթրեա, Սիրիա, Մադագասկար, Մոզամբիկ, Դոմինիկա, Գրենադա, Թիմոր, Լեստե, Մյանմար, Բելիզ, Լաոս, Լիբիա, Մալի, Գվինեա- Բիսաու, Սենթ Քիթս և Նևիս, Բոտսվանա, Բուրունդի։
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայի նահանգի բնակիչները կարող են իմունիտետ ունենալ կորոնավիրուսից.TASS
- Կորոնավիրուս. Փարիզի Օրլի օդանավակայանն իր պատմության մեջ առաջին անգամ փակվել է
- 01.04.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 571 հաստատված դեպք կա
- Սա հույսի դեմքն է. իտալացի փոքրիկը հաղթահարել է կորոնավիրուսը
- Կորոնավիրուսը և մարդու օրգանիզմը՝ բացատրական հոլովակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին