Պարետատուն. Համացանցում տարածված լուսանկարի ավտոբուսն աշխատել է վարորդի անձնական որոշման արդյունքում
Պարետատնից արձագանքել են ուղևորներով լի ավտոբուսի լուսանկարին, որը տարածվել էր համացանցում։ Հիշեցնենք, չնայած արգելքին թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս էր եկել աշխատանքի, լուսանկարում երևում էր, որ դրանում բազմաթիվ ուղևորներ կան։ Լուսանկարն արվել էր Նոր Նորք վարչական շրջանում։
«Համացանցում շրջանառվող ծանրաբեռնված երթուղայինի լուսանկարում գործող ավտոբուսն առավոտյան իր աշխատանքը սկսել է վարորդի անձնական որոշման արդյունքում, իսկ ավելի ուշ ավտոբուսի ընթացքը կասեցվել է։
Պարետի որոշմամբ ապրիլի 1-ից դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը»,-նշում են պարետատնից։