«Խանութի վաճառողուհիները ամեն օր տաքսիո՞վ պիտի գնան գործի»
Հայաստանում տրանսպորտը չի գործելու ու արտասահմանում ապրող մեր համերկրացին հարցեր է տալիս։
«Կներեք, իսկ խանութի վաճառողուհիները, որոնք ստիպված են աշխատանքի գնալ ու որոնք 80-100 հազար դրամ աշխատավարձ են ստանում, ամեն օր տաքսիո՞վ պիտի գնան գործի...
Հ.Գ. էս նկարն արել եմ այսօր՝ Գդանսկում։ Տրանսպորտում այ սենց են լուծում հեռավորության հարցը՝ աջ կողմի նստատեղին կարելի ա նստել, ձախին՝ ոչ, թույլատրվում ա եղած նստատեղերի քանակի միայն կեսի չափով ուղևոր վերցնել, ոչ թե դադարեցնում են տրանսպորտի աշխատանքը, մարդկանց էլ ասում՝ ոնց ուզում եք՝ գնացեք գործի։
Իհարկե, հայաստանյան տրանսպորտի հետ սենց լուծում հնարավոր չի, պետք էր շուտ մտածել, վերացնել գազելները, նորմալ ավտոբուսներ բերել...իսկ մինչ այդ՝ կարդալ վերևի հարցը նորից»,- ֆեյսբուքյան էջում գրել է ֆեյսբուքյան օգտատեր Շուշան Շաթիկյանը։
Հիշեցնենք, որ մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի, թույլատրվում է տաքսիների գործունեությունը, սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Բնականոն կյանքի վերադարձը հնարավոր է տանը մնալու պահանջը և կանխարգելիչ կանոնները պահպանելու դեպքում
- Սահմանափակումները երկարացվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ
- Ավինյան. Սահմանափակումները խախտած անձանց համար սահմանված վարույթները կարող են ավելանալ
- Փաշինյան. 10 օրով կերկարացվեն խստացված սահմանափակումները