«Փաստ». Իշխանության «արևմտյան թևի» ներկայացուցիչները առիթը բաց չեն թողնում 102-րդ ռազմաբազայի հարցը շահարկելու համար
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին 3-4 ամիսների ընթացքում իշխանության վերնախավի տարբեր շրջանակներ մի շարք քննարկումներ ու հանդիպումներ են ունեցել՝ կապված Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ։ Բանն այն է, որ իշխանության կազմում գտնվող, այսպես կոչված, «արևմտյան թևի» ներկայացուցիչները, որոնք հստակ պարտականություններ ու հանձնարարություններ ունեն իրենց առաջ դրված, անընդհատ շեշտում են ռազմաբազայի ռիսկայնության մասին։
Ավելին, նրանք իրենց հարցազրույցներում ու հրապարակային ելույթներում առիթը բաց չեն թողնում այս թեման հերթական անգամ շահարկելու համար։ Այս թեզը տարբեր ձևաչափերով շարունակում են «ռասկրուտկա» անել նաև արևմտյան կողմնորոշում ունեցող վերլուծաբաններն ու իշխանություններին սպասարկող «փորձագետները»։
Չնայած իշխանության ներսում ոչ բոլորն են հակված այս գաղափարին, սակայն, մեր տեղեկություններով, հարցը բավականին կոշտ է դրված։ Մեր աղբյուրը նշում է նաև, որ թեման ներկայումս ընդամենը ժամանակավորապես առկախվել է՝ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: