FINA-ի կոչը ջրային մարզաձևերի մեծ ընտանիքին
Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան / FINA / ողջունել է ՄՕԿ-ի հայտարարությունը՝ Տոկիոյի օլիմպիական խաղերի ժամկետները վերանայելու և այդ հարցում պարզություն մտցնելու համար։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
FINA-ի նախագահ, դոկտոր Խուլիո Մագլիոնեն ասել է, որ ամեն ինչ կատարվել է արագ ու պրոֆեսիոնալ մոտեցմամբ: Դա շատ օգտակար ու կարևոր է մարզական ֆեդերացիաների և ընդհանրապես մարզիկների համար։
Ֆեդերացիան կբանակցի Ճապոնիայում, 2021թ․ նշանակված /հուլիսի 16-ից օգոստոսի 1-ը/ աշխարհի առաջնության կազմակերպիչների հետ։ Խորհրդակցություններ կանցկացվեն նաև շահագրգիռ կողմերի մասնակցությամբ` ազգային ֆեդերացիաներ, մարզիկներ, մարզիչներ, հեռուստատեսային գործընկերներ, հովանավորներ։
FINA-ն նաև կոչ է արել ջրային մարզաձևերի մեծ ընտանիքին ուշադրությամբ հետևել առողջապահության կազմակերպությունների խորհուրդներին և օգնել կանխելու կորոնավիրուսի հետագա տարածումը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները