Ռուսական ինքնաթիռը բժշկական տեխնիկա է հասցրել ԱՄՆ. «ՏԱՍՍ»
Բժշկական տեխնիկայով բեռնված ռուսական ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Ինչպես «ՏԱՍՍ»-ին հայտնել է ԱՄՆ-ի վարչակազմի խոսնակը, ԱՄՆ պաշտոնյաները սպասում են, որ ինքնաթիռը կժամանի չորեքշաբթի: Նրանց խոսքով, ՌԴ-ն ԱՄՆ-ին առաքելու է անձնական պաշտպանիչ սարքավորումներ և բժշկական պարագաներ:
Մարտի 31-ին, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ինքնաթիռը Ռուսաստանից Միացյալ Նահանգներ ուղարկելը եղել է նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազանգից հետո։
Ըստ Պեսկովի, ԱՄՆ-ում ստեղծված համաճարակաբանական ծանր իրավիճակի պայմաններում ՌԴ-ի տրամադրած օգնությունը Թրամփն ընդունել է երախտագիտությամբ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը. Ria.ru
- Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին բժշկական սարքավորումներով մեկ ինքնաթիռ է ուղարկել
- Թրամփը շոկի մեջ է Նյու Յորքի հիվանդանոցների պատկերներից
- Թրամփը հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ