«Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում իշխանություններին համաճարակը քաղաքական շահերին չծառայեցնել
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը աածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Ազգային ժողովը՝ 71 կողմ ձայներով ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։
Ըստ այս նախագծի՝ արտակարգ դրության ռեժիմում, հեռահաղորդակցման օպերատորներից օգտվող անհատ քաղաքացիների տեղաշարժի գրաֆիկը, զանգերի և կարճ հաղորդագրությունների մասին տեղեկությունները հավաքագրվում են և ամեն վայրկյան կարող են օգտագործվել։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը ցավում է, որ ուրիշի մասնավոր կյանք ներխուժելու մասին օրինագիծն ընդունվեց։ Այս նախագծին դեմ էին արտահայտվել ՀՀ ՄԻՊ֊ը, մի շարք մեդիա ներկայացուցիչներ և իրավապաշտպան կառույցներ։
Իշխանական թևի պատգամավորները քվորում չապահովելուց հետո, հատուկ այս օրինագծի համար արտահերթ նիստ հրավիրեցին և ինչպես պնդում են ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, իրենց այդ նիստի մասին տեղեկացրել են նիստը սկսելուց 5 րոպե հետո և փաստացի նիստն անցկացվել է առանց ընդդիմադիրների։
Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը դեռ հիմք չէ, որ ներխուժեն մարդկանց մասնավոր կյանք։ Հորդորում ենք հետևողական լինել մարդու իրավունքների սկզբունքներին և սահմանափակումների միջոցով չհասցնել դրանց վերջնական և տոտալ վերացման։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում իշխանություններին զերծ մնալ համաճարակը քաղաքական շահերին ծառայեցնելու սկզբունքից։ Տեխնիկական այն միջոցները, մարդկային և ֆինանսական այն ռեսուրսները, որոնք պետք է օգտագործվեն այս նախագիծն իրականացնելիս, արդարացված չեն և իշխանության կողմից նոր միջոց են ընդդիմախոսների դեմ պայքարում»։
Հարակից հրապարակումներ`
- Ես չեմ պատրաստվում անձնական հեռահաղորդակցությունս բաց պահել ինչ-որ ՓԲԸ-ի կամ ՍՊԸ-ի աշխատողների համար.Բաբայան
- 69 կողմ. ԱԺ-ն առանց ընդդիմության առաջին ընթերցմամբ ընդունեց մեկ անգամ տապալված փաթեթը
- Նման խայտառակ բովանդակությամբ օրենքը պետք է ընդունվի նման խայտառակ ձևով.Մելիքյան
- Խորհրդարանը կրկին արտահերթ նիստով քննարկում է զանգերի և տեղաշարժերի մասին տեղեկություններ հավաքագրելու նախագիծը
- «Այսինքն, ընդդիմության ձայներով էիք ուզում, որ ձեր օրենքն ընդունվի, որին ընդդիմությունը դեմ էր». Էդմոն Մարուքյան
- Ռուբեն Մխիթարյան. Ես ձեզ չեմ հավատում, որովհետև նոր կորոնավիրուսի հետ կապված ինձ անդադար խաբել եք
- Հետ տարեք էս նախագիծը, չի կարելի կարևոր գործերը թողած թիթեռ նկարել. Զոհրաբյան
- Շուշան Դոյդոյան. Անձնական տվյալների մասին խնդրահարույց հարցերը պատասխան են պահանջում օրինագծն ընդունելուց առաջ