Թորոսյան. Մեզ անհրաժեշտ են մինչև 55 տարեկան մասնագիտությամբ բուժաշխատողներ
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների։
«Հարգելի գործընկերներ, սիրելի բուժաշխատողներ
Այս լարված և ծանր օրերին մեր ժողովուրդը ավելի շատ ունի ձեր բոլորի կարիքը:
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների, առանց որոնց հնարավոր չի լինի այդ բժշկական կենտրոններում բուժել կորոնավիրուսով հիվանդանցած մեր քաղաքացիներին:
Այդ համակարգը ոտքի կանգնեցնելու և ամբողջ թափով գործարկելու համար մեզ անհրաժեշտ են մինչև 55 տարեկան հետևյալ մասնագիտությամբ բուժաշխատողները, որոնք կարճատև վերապատրաստում կանցնեն հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման սկզբունքների վերաբերյալ և կանցնեն աշխատանքի կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող ԲԿ-ներից որևէ մեկում.
- ընդհանուր կամ թերապևտիկ պրոֆիլի բժիշկներ (այլ պրոֆիլի բժիշկներ նույնպես կարող են դիմել),
- լաբորատոր գործ մասնագիտությամբ բժիշկներ,
- ռեանիմատոլոգներ,
- բուժքույրեր,
- մայրապետեր:
Դիմելու համար խնդրում եմ ձեր ինքնակենսագրականները ուղարկել [email protected] էլ.հասցեով կամ զանգահարել 060808003 (ներքին 3101, 3102) կամ բջջային 091190875 հեռախոսահամարներով:
Հ.Գ. կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր բուժաշխատողներին իրենց նվիրական գործի համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում մեկ բժիշկ ու մեկ շտապօգնության վարորդ վարակվել են կորոնավիրուսով
- Արմեն Մուրադյանն առաջարկել է ուսման վարձից ազատել ու խրախուսել «Նորք»-ում կամավոր աշխատող ութ խիզախ օրդիանատորներին
- «Նորք» ինֆեկցիոնը փնտրում էր բուժքույր, մայրապետ
- «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ. Ապշած եմ, թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում հիմա
- «Նորք» ինֆեկցիոնի ընդլայնումը զգալիորեն բեռնաթափելու է ստացիոնար մահճակալների ծանրաբեռնվածությունը
- Անգամ բուժքույր ունենալու հարցում մարզային որոշ դպրոցների «բախտը չի բերել»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին