«ՈՒԵՖԱ»-ն առաջնության վերսկսման տարբերակներ է քննարկում
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) քննարկում է առաջնության վերսկսման մի քանի տարբերակ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Հրապարակման համաձայն, առաջին տարբերակում դիտարկվում է մայիսին անցկացնելը, բայց դա քիչ հավանական է, քանի որ Եվրոպայում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը անվերահսկելի է: Այնուամենայնիվ, կարծիք կա, որ առավել օպտիմալը մայիսին առաջնությունների վերսկսումն է: «ՈՒԵՖԱ»-ի ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը կարծում է, որ այս դեպքում հնարավոր կլինի ավարտել ընթացիկ մրցաշրջանը:
Հաջորդ տարբերակը սեպտեմբերն է, բայց կազմակերպությունը չի ցանկանում հետաձգել առաջնությունների վերսկսումը, քանի որ դա կհանգեցնի հաջորդ մրցաշրջանի զգալի փոփոխությունների։ Իսկ այդ փոփոխությունները կհանգեցնեն առաջնությունում թիմերի կրճատման և Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի ձևաչափերի փոփոխության:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին