Արցախի Ազգային ժողովում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ
Արցախի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 104 հազար 350 մարդուց քվեարկությանը մասնակցել է 76 հազար 712 մարդ կամ ընտրողների 73. 5 տոկոսը։ Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2 418 կամ 2.3 տոկոս։ Տվյալները ներկայացրեց Արցախի Հանրապետության ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը։
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 10 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինքներ։ ԿԸՀ նախագահի ներկայացմամբ, ձայները բաշխվել է հետևյալ կերպ.
«Ազգային վերածնունդ» կուսակցություն՝ 2360 կողմ ձայն կամ 3,2 տոկոս
«Միասնական հայրենիք» կուսակցություն՝ 17 հազար 365 կողմ ձայն կամ 23,63 տոկոս
«Անկախության Սերունդ» կուսակցություն՝ 656 կողմ ձայն կամ 0,9 տոկոս
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ 4717 կողմ ձայն կամ 6,4 տոկոս
Արցախի հեղափոխական կուսակցություն՝ 1660 կողմ ձայն կամ 2,26 տոկոս
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք՝ 29 հազար 688 կողմ ձայն կամ 40,4 տոկոս
Արցախի «Արդարություն» կուսակցություն՝ 5865 կողմ ձայն ձայն կամ 7,9 տոկոս
Արցախի Ժողովրդավարական կուսակցություն՝ 4269 կողմ ձայն կամ 5,81 տոկոս
«Միացյալ Հայաստան» կուսակցություն՝ 958 կողմ ձայն կամ 1,3 տոկոս
Արցախի Պահպանողական կուսակցություն 2108 ձայն կամ 2,87 տոկոս
Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցություն 480 կողմ կամ 0,65 տոկոս
«ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք՝ 3305 կողմ ձայն կամ 4,5 տոկոս
«Համաձայն Արցախի Ընտրական օրենսգրքի, Ազգային ժողովում ընտրված են համարվում կուսակցությունների դեպքում 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական թիմերը, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 7 տոկոսը հաղթահարած ուժեր։ Ազգային ժողովում ներկայացված կլինի 5 քաղաքական թիմեր՝ «Ազատ Հայրանիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինք, «Միասնական Հայրենիք» կուսակցություն, Արցախի «Արդարություն» կուսակցություն, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն և Արցախի Ժողովդավարական կուսակցություն».- հայտարարեց Սրբուհի Արզումանյանը։
Նա նշեց, որ մանդատների բաշխավածության վերաբերյալ կհայտարարեն յոթ օրից։
Նախնական տվյալներով, ըստ նրա, «Ազատ Հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն ԱԺ-ում կունենա 16 մանդատ, «Միասնական Հայրենիք» կուսակցությունը՝ 9 մանդատ, Արցախի «Արդարություն» ու «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները՝ 3-ական մանդատ, Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը՝ 2 մանդատ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԿԸՀ նախագահ. Կանցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ
- Արայիկ Հարությունյան. Պատրաստ եմ ընդունել Արցախի բնակչության քվեարկության ցանկացած արդյունք
- Դանիել Իոաննիսյան. Մեր հաշվարկները վկայում են, որ Արցախում լինելու է ընտրությունների երկրորդ փուլ
- Արցախում քվեարկության մեկնարկը տրված է
- Արցախում ընտրություններ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան