Սա հույսի դեմքն է. իտալացի փոքրիկը հաղթահարել է կորոնավիրուսը
Իտալական Լոմբարդիայի մարզում իրավիճակը դեռ դրամատիկ է, բայց որոշ լավ նորություններ երբեմն հույս են տալիս բնակիչներին: Երկու ամսականից փոքր այս փոքրիկը՝ Լեոնարդոն, հաղթել է կորոնավիրուսի դեմ պայքարում: Նրան թույլ են տվել դուրս գալ հիվանդանոցից: Այս մասին գրում է բելգիական 7sur7 կայքը։
«Սա հույսի դեմքն է։ Բարի գալուստ տուն, փոքրիկ Լեո », - հպարտորեն հայտնել է Միլանի մերձակայքում գտնվող Կորբետտայի քաղաքապետ Մարկո Բալարինին՝ հրապարակելով փոքրիկի նկարն իր ֆեյսբուքում։
Հազիվ 50 օրական փոքրիկը հիվանդացել էր մարտի կեսերին։ Լեոնարդոն հիվանդանոցում հատուկ խնամքի կարիք չի ունեցել, ընդունել է միայն պարացետամոլ: