
ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը. Ria.ru
Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով, ԱՄՆ-ում COVID-19-ի ախտորոշմամբ ավելի քան 4 հազար քաղաքացի է մահացել, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Ավելի վաղ հայտարարվել է 3,873 մահվան դեպքի մասին:
Համաձայն վերջին տվյալների՝ ԱՄՆ-ում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 189.6 հազարի, 4079 մարդ մահացել է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջին տեղում է աշխարհում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց նոր կորոնավիրուսային համաճարակի բռնկման մասին: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների ՝ աշխարհում գրանցվել է վարակի ավելի քան 750 հազար դեպք, մահացել է 36 հազարից ավելի մարդ: