Արցախի ԿԸՀ նախագահ. Առանձնահատկություններն այս ոչ ստանդարտ իրավիճակում դառնալու է պատկան մարմինների քննարկման թեման
Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է 9 դիմում-բողոք, դատախազությունը ստացել է 44 հաղորդում, ՄԻՊ-ի մոտ արձանագրվել է 12 դեպք, ԿԸՀ-ում ընտրությունների նախորդ օրերին և ընտրության օրը գործել է թեժ քիչ, 30 քաղաքացի է զանգել՝ 6 ենթադրյալ խախտումների և 24 պարզաբանում ստանալու համար։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Արցախում կայացել են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Ս. Արզումանյանն ասել է, որ կայանալու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ Հարցին, թե նախագահական ընտրությունների երկրորդ փուլը ենթադրո՞ւմ է քարոզարշավ, կորոնավիրուսի համաճարակի հետ կապված հնարավո՞ր է չկայանա, ի՞նչ է նախատեսում Արցախի օրենսդրությունը նման դեպքում, ԿԸՀ նախագահը նախ ասաց, որ հակահամաճարակային որոշ միջոցառումներ ձեռնարկվել են, իսկ ինչ վերաբերում է ապրիլի 14-ին ընտրությունների փաստացի կայացմանը կամ իրականացմանը, բնականաբար, ամեն հարց քննարկվում է արցախցի ընտրողի առողջական անվտանգության նկատառումերից ենելով։
«Ես հրապարակել եմ երկրորդ փուլի և ժամկետի անցկացման օրենսդրական պահանջը, ինչը հստակ ֆիքսված է օրենքում, մնացած առանձնահատկություններն այս ոչ ստանդարտ իրավիճակում դառնալու է պատկան մարմինների քննարկման թեման, խնդրո առարկան»,- ասաց Ս.Արզումանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի Ազգային ժողովում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ
- Արցախի ԿԸՀ նախագահ. Կանցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ
- Արայիկ Հարությունյան. Պատրաստ եմ ընդունել Արցախի բնակչության քվեարկության ցանկացած արդյունք
- Արցախի ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 11 հաղորդում է ստացվել
- Արցախի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները
- Դանիել Իոաննիսյան. Մեր հաշվարկները վկայում են, որ Արցախում լինելու է ընտրությունների երկրորդ փուլ
- Արցախի ՊԲ. Նախքան ընտրատեղամասեր այցելելը, զինծառայողներին բաժանվում են պաշտպանիչ միջոցներ
- Արցախում քվեարկության մեկնարկը տրված է
- Արցախում ընտրություններ են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին