Հայաստանից Արցախ ժամանած երկու քաղաքացի մեկուսացվել է. տեղեկատվական շտաբ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին փոխանցում է Արցախ տեղեկատվական շտաբը:
«Բուժհիմնարկներում մեկուսացված քաղաքացիների մասով Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացված են. հետազոտության նպատակով նմուշառումներ են իրականացվել:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:
Միաժամանակ կոչ ենք անում՝ պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրվող հորդորներն ու առաջարկները»,-նշված է հայտարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան