Արցախի ԿԸՀ նախագահ. Կանցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ
Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 104 հազար 348 մարդուց քվեարկությանը մասնակցել է 76 728 մարդ կամ ընտրողների 73. 5 տոկոսը։ Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2 625 կամ 3.5 տոկոս։
Նման տվյալներ ներկիայացրեց Արցախի Հանրապետության ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ ներկայացնելով երեկ կայացած համապետական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները։ Նա մանրամասնեց ներկայացվող արդյունքների հիմքը ընտրատեղամասերի ընտրական հանձնաժողովների կողմի ներկայացրած տվյալների ամփոփիչ աղյուսակավորումն է։ Վերջնական տվյալները կհրապարկվեն ապրիլի 7-ին։
«Այս թիվը հնարավոր է վերանայումների, խմբագրումների ենթարկվի, ընտրական օրենսդրությունն այդ հնարավորությունը տալիս է, որոնք սակայն ելակետային տվյալների փոփոխություն չեն ենթադրի, պայմանավորված են զուտ օրենսդրական համապատասխանեցումներով»,-ասաց նա։
Ըստ քվեարկության արդյունքների՝
1. Բալայան Քրիստին -202 քվե կամ կողմ քվեարկված քվեաթերիկների 0.3 տոկոսը
2. Բալասանյան Վիտալի - 10 755 քվե կամ կողմ քվեաթերիկների 14.7 տոկոսը
3. Ամիրյան Սերգեյ -106 քվե կամ կողմ քվեաթերիկների 0.2 տոկոսը
4. Բաբայան Դավիթ - 587 քվե կամ կողմ քվեաթերիկների 0.8 տոկոսը
5. Լալայան Բելա- 162 քվե կամ կողմ քվեաթերիկների 0.2 տոկոսը
6. Հարությունյան Արայիկ - 36. 076 ընտրող կամ կողմ քվեարկված քվեաթերիկների 49.26 տոկոս
7. Խանումյան Հայկ- 962 քվե կամ կողմ քվեարկված քվեաթերիկների 1.3 տոկոսը
8. Իշխանյան Դավիթ- 1873 քվե կամ կողմ քվեարկված քվեաթերիկների 2.56 տոկոսը
9. Բադասյան Վահան- 743 քվե կամ կողմ քվեարկված քվեաթերիկների1 տոկոսը
10. Մայիլյան Մասիս- 19 360 քվե կամ կողմ քվեարկված քվեաթերիկների 26.4 տոկոս
11. Ղուլյան Աշոտ- 1683 քվե կամ կողմ քվեարկված քվեաթերիկների 2.3 տոկոս
12. Իսրայելյան Ռուսլան- 368 քվե կամ կողմ քվեարկված քվեաթերիկների 0.5 տոկոսը
13. Դադայան Աշոտ- 198 քվե կամ կողմ քվեարկված քվեաթերիկների 0.3 տոկոսը
14. Պողոսյան Մելսիկ- 141 քվե կամ կողմ քվեարկված քվեաթերիկների 0.3 տոկոսը
«Եթե ամփոփելու լինենք աղյուսակավորման արդյունքները, ապա ունենք հետևյալ պատկերը, թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ձայների 50 տոկոս + 1 ձայնը, ինչը նշանակում է, որ Արցախի Հանրապետությունում պետք է անցկացվեն նախագահի ընտրությունների երկրորդ փուլ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ըստ օրենքի, դրանք կլինեն ապրիլի 14-ին։
Հանձնաժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց արցախցի ընտրողներին՝ ոչ ստանդարտ իրավիճակում իրենց ընտրական իրավունքն իրացնելու համար՝ ապահովելով ընտրություններին ավելի քան 73 տոկոս մասնակցություն։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամն է, երբ նախագահական ու խորհրդարանական ընտրություններն անցկացվում են նույն օրը, ինչպես նաև առաջին անգամն է, երբ ԱԺ-ն ընտրվում է միայն համամասնական ընտրակարգով։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյան. Պատրաստ եմ ընդունել Արցախի բնակչության քվեարկության ցանկացած արդյունք
- Արցախի ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 11 հաղորդում է ստացվել
- Արցախի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները
- Դանիել Իոաննիսյան. Մեր հաշվարկները վկայում են, որ Արցախում լինելու է ընտրությունների երկրորդ փուլ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին