«Այս պահին, բոլոր աջակցության ծրագրերը միտված են բիզնեսներին լիկվիդայնության բարձիկ նետելուն». Էկոնոմիկայի փոխնախարար
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր ահազանգ հնչեց, որ բանկերը մարզերում գյուղոլորտի համար վարկեն չեն տրամադրում:
Էկոնոմիկայի փոխնախարար՝ Արման Խոջոյանը արձագանքեց. « Մարզերում բանկերը սահմանափակ ռեժիմով են աշխատում: Բանկերի հետ պայմանավորվել ենք, այսօր կընդունենք հայտերը, կփորձենք նախնական գնահատականը տալ, իսկ երբ տեղաշարժման սահմանափակումները հանվեն, ապա ամբողջական գործիքակազմով կաշխատեն: Բանկերին էլ պետք է հասկանալ, իրենք պետք է կատարեն այցելություններ, այս բոլոր վարկերը նպատակային են և չի կարող պատահի, որ ստանան վարկը և չօգտագործեն գյուղատնտեսական նպատակներով»:
«Այս պահին, բոլոր աջակցության ծրագրերը միտված են բիզնեսներին լիկվիդայնության բարձիկ նետելու, մի քանի ամիս դիմանալու՝ այս ծանր ժամանակահատվածում: Բիզնեսն ինքնուրույն է որոշում, թե շարունակի՞ աշխատելը, կարո՞ղ է հաղթահարել, իրեն լիկվիդայնության այդ պակա՞սն է խանգարում, թե չի կարող աշխատել և լրացուցիչ բեռ չի կարողանում իր վրա վերցնել: Մենք պարտավոր ենք արագ ապահովել այդ միջոցները այն բիզնեսներին, որոնք իրենց հաշվարկներով և որոշմամբ գիտակցել են, որ իրենք կկարողանան այն հաղթահարել»,- հայտարարեց Էկոնոմիկայի նախարարի մյուս տեղակալ Նաիրա Մարգարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է պետությունը ավելացնում տնտեսվարողների բարկային բեռը:
Ներկայացնելով վարկավորման պայմանները՝ Արման Խոջոյանը թվարկեց մի շարջ դեպքեր, երբ վարկառուն պետք է անցնի համապատասխան դասընթացներ:
«Բոլոր այն անձինք որոնք ցանկանում են օտվել ծախսերի փոխհատուցման գործիքից, պարտադիր պետք է անցնեն հնգօրյա դասընթաց, որն իրկանացնում է «Այքեր» հիմնադրամը, որտեղ ներկայացվում է ջերմոցային տնտեսության կառավարումը: Բացի լսարանային դասընթացներից, նախատեսվում է նաև դաշտային դասընթացներ: Դրանից հետ բոլոր մասնակիցներին կթույլատրվի կակռուցել ջերմոց»,- հայտարարեց փոխնախարարը:
Շեշտելով, որ գյուղացիական կոոպերատիվի նախագահի համար կազակերպվելու է առանձին հավաստագրում և դասընթացներ, որը տարբերվում է մյուս վարկառուների համար նախատեսվածներից՝ Արման Խոջոյանը նշեց. «Կոոպերատիվների նախագահները նաև առանձին դիմում են Էկոնոմիկայի նախարարություն և ցանկություն են հայտնում հավաստագրվել: Նախարարությունը Ագրարային ազգային համալսարանի հետ միասին կազմակերպում է 5-օրյա դասընթաց, որից հետո կոպերատիվի նախագահը այդ և բանկից նախօրք տված հավաստագրերով դիմում է վարկ ստանալու: Ինչու է սա խտացվել, որովհետև կոոպերատիվների դեպքում պետությունը մեծ մասով կիսում է բանկերի ռիսկերը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին