
Իտալիայի պառլամենտն ազատվել է ԵՄ դրոշից
Իտալիայի պառլամենտն ազատվել է ԵՄ դրոշից: Իտալիայի պատգամավորների պալատի փոխնախագահ Ֆաբիո Ռամպելին տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես է նա իր աշխատասենյակից հեռացնում ԵՄ դրոշը, գրում է «Գազետա.ռու»-ն։
Քաղաքական գործիչն ասել է, որ ԵՄ-ն չի օգնում այն երկրներին, որոնք դժվարություններ ունեն կորոնավիրուսի դեմ պայքարում։
Տեսանյութում երևում է՝ ինչպես է նա հեռացնում ԵՄ դրոշը, ապա Իտալիայի դրոշը դնում իր տեղում։
«Միգուցե ես քեզ ավելի ուշ կտեսնեմ: Միգուցե», - ասել է խորհրդարանականը:
Համաձայն վերջին տվյալների՝ Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 105 հազար դեպք, մահացել է ավելի քան 12,4 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայում գրանցվել է ռեկորդային ցածր վարակների քանակ. Euronews
- Իտալիայում կորոնավիրուսից մահերի թիվն անցել է 5000-ը․ վերջին զարգացումները