Իրանը վտանգավոր է համարում Իրաքում ԱՄՆ-ի ներկայիս ռազմական գործունեությունը
Թեհրանը վտանգավոր է համարում Իրաքում ԱՄՆ զինված ուժերի ներկայիս տեղաշարժը և գործունեությունը, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբբաս Մուսավին, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
«Մինչ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և միջազգային հանրությունը շեշտում էին լարվածությունը ստեղծող ռազմատենչ գործողությունները դադարեցնելու կարևորությունը՝ կորոնավիրուսի տարածման համատեքստում, իսկ ԱՄՆ այդպիսի գործունեությունը հակասում է կառավարության, խորհրդարանի և Իրաքի ժողովրդի պաշտոնական պահանջներին, սրում է լարվածությունը, որը կարող է տարածաշրջանը մղել դեպի ապակայունացման»,- ասել է Մուսավին։
Մարտի 29-ին միջազգային կոլաիցիան հայտարարեց, որ իրաքյան Քիրկուկ քաղաքում գտնվող «Կ-1» ավիաբազան կլքեն, իսկ դրանից երկու օր հետո կոալիցիան իրաքյան ռազմական հրամանատարությունը տեղափոխեց Հյուսիսային Իրաքի Նինեվա նահանգի Քայյար ավիաբազա, որտեղ տեղակայվեցին նաև ԱՄՆ-ի զինված ուժերը: Ավելի վաղ՝ մարտի սկզբին, կոալիցիան ամբողջությամբ իրաքյան ուժերին հանձնեց Սիրիայի հետ սահմանին գտնվող օգտագործված «Ալ-Քայիմ» ռազմակայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին