Նաիրա Զոհրաբյան. Մեզ տեղազննելու նախագիծը որևէ կապ չունի կորոնավիրուսի կանխարգելման հետ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․
«Ու մեկը հանկարծ չասի, թե սա պոպուլիզմ ա, աչոկ ենք հավաքում կամ`սրանք եզակի դեպքեր են
Ես պնդում եմ, որ չնայած ԱԺ ամբիոնից իմ հարգարժան գործընկերների համառությանը, որով փորձում էին ապացուցել անապացուցելին, որ մեզ տեղազննելու նախագիծը որևէ կապ չունի կորոնավիրուսի կանխարգելման հետ:
Միգուցե կապ ունի կորոնավիրուսի սոցիալ-քաղաքական հնարավոր հետևանքների հետ: Ու ես մնում եմ իմ այն վստահ համոզմանը, որ մեզ տեղազննելու փոխարեն, քանզի ժողովրդի գերակշիռ մասը աշխատանք չունենալու պատճառով արդեն իսկ իրենց տներում «տեղազննված են», լուծենք հուսահատության հասած այն ընտանիքների խնդիրները, ովքեր տարբեր պատճառներով չեն «ձգում» սոցիալական միանվանգ փաթեթի չափորոշիչներին, բայց սոված են: ՍՈՎԱԾ:
Ու մեկի մտքով հանկարծ չանցնի խոսել պոպուլիզմից ու աչոկ հավաքելուց: Էդպիսի մտադրություն ունենայինք, մեր հարյուրավոր հայրենակիցների էնպիսի նամակներ կհրապարակեինք, որոնց հետևանքները հաստատ դժվար կլիներ այլևս կանխարգելել:
Էլի ենք ասում` եկեք միասին, միմյանց աջակցելով գնանք ռացիոնալ քայլերի տրամաբանությամբ, որի ճանապարհային քարտեզը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստանը»»:
Հարակից հրապարակումներ`
- Իմքայլականները տվեցին կառավարությանը «գործիքակազմ»
- ԲՀԿ. Այս նախագիծը ոչ միայն չի նպաստելու պանդեմիայի դեմ պայքարին, այլ վատնելու է հսկայական ռեսուրսներ
- Փաշինյան. Զանգերի և տեղաշարժերի մասին տեղեկություններ հավաքագրելու նախագիծը նորից ԱԺ ներկայացնելու եղանակներ են փնտրվում
- Իմքայլական որ պատգամավորները չեն քվեարկել Կառավարության կողմից ներկայացված նախագծերին
- Բադասյան. Որևէ այլ նպատակով տեղեկատվության օգտագործումը հանգեցնում է քրեական պատասխանատվության
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին