Նախարարության ուշացած կոչը՝ ձեռնոցներն ու դիմակները մի նետեք չնախատեսված վայրերում
Կորոնավիորւսի տարածման առաջին օրերից Հայաստանում քաղաքացիներն ավելի իրավագիտակից ու պատասխանատու գտնվեցին, լուսանկարեցին փողոցներում, այս ու այն կողմ նետված օգտագործված դիմակները, ձեռնոցները՝ ահազանգելով, որ դրանք կարող են վիրուսի տարածման աղբյուր լինել, հորդորեցին դրանք թափել փակ աղբամանում։
Միայն այսօր Շրջակա միջավայրի նախարարությունն արձագանքել է խնդրին։ Կառավարության էլ. փոստից տարածած կոչում ասված է.
«Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում օգտագործված բժշկական դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում։
Հորդորում ենք զերծ մնալ շրջակա միջավայրը աղտոտելուց, քանի որ փողոցում նետված օգտագործված դիմակը կամ ձեռնոցը շրջակա միջավայրը աղտոտելուց զատ վարակի տարածման հնարավոր աղբյուրներ են։
Հիշեցնում ենք, որ օգտագործված դիմակներն ու ձեռնոցները պետք է առանձնացվեն փակ աղբամաններում՝ դրանց վրա առկա հավանական վարակի տարածումը կանխելու համար։
Եվս մեկ անգամ հորդորում ենք պահպանել համակեցության, հանրային առողջությանը միտված համապետական կանոնները, հետևել առողջապահության նախարարության խորհուրդներին և պահպանել շրջակա միջավայրը։
Մնացեք տանը և առողջ եղեք»։
Հարակից հրապարակումներ`
- Դիմակները, ձեռնոցները պետք է նետել փակ աղբամանի մեջ
- Ինչպես աղբը նետել օգտագործված դիմակները
- Աղբի նոր տեսակ փողոցներում՝ օգտագործած դիմակ ու ձեռնոց
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան