Չինաստանում առողջացել է կորոնավիրուսով վարակվածների ավելի քան 93 տոկոսը
Չինաստանում COVID-19 վարակվածների 93,5 տոկոսն առողջացել է։ Ապրիլի 1-ի դրությամբ հիվանդանոցներում շարունակում են գտնվել 2004 մարդ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին է վկայում Չինաստանի առողջապահական հարցերով պետական կոմիտեի տվյալները։
Ներկա պահին Չինաստանում վարակվածների թիվը կազմել է 81 հազար 554 մարդ։ Նրանցից 76 հազար 238-ը (վարակվածների ընդհանուր 93,48 տոկոսը) առողջացել են և դուրս գրվել հիվանդանոցից։
Համաճարակի հենց սկզբից ողջ երկրում, առանց Հուբեյ նահանգի, գրանցվել է վարակման 13 հազար 752 դեպք, 119 մարդը մահացել է, մահացությունը կազմել է 0,86 տոկոս։ Իսկ հենց Հուբեյ նահանգում գրանցվել է 67 հազար 752 վարակման դեպք, մահացել է 3193 մարդ, մահացությունը կազմել է 4,7 տոկոս։
Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում մահացությունը կազմել է 5,1 տոկոս։
Կորոնավիրուսից ընդհանուր մահացել է 3312 մարդ,
Հարակից հրապարակումներ`
- Ուհանում գրանցվել է կորոնավիրուսի «ներմուծման» առաջին դեպքը. Ria.ru
- Մեկ օրում Չինաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք
- Ուհանում վերսկսվել են մետրոյի աշխատանքները. gazeta.ru
- Չինաստանը սահմանափակում է այլ երկրների հետ օդային երթուղիների քանակը
- Կորոնավիրուս. Իսպանիան ևս գերազանցեց Չինաստանին` COVID-19-ի մահվան ընդհանուր թվով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին