Պետդուման թույլ տվեց յոթ տարով ազատազրկել կարանտինի ռեժիմը խախտողներին
Ինչպես հաղորդում է INTERFAX-ը, Պետդումայի պատգամավորները երրորդ ընթերցմամբ ընդունեցին մարդկանց վարակելու կամ մահի պատճառ դարձած կարանտինի կամ սանիտարահիգիենիկ այլ կանոնների խախտողների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծ:
Եթե խախտման արդյունքում երկու կամ ավելի մարդ է մահանում, ապա օրենքը նախատեսում է մինչև յոթ տարի ազատազրկում:
Եթե խախտումը անզգուշությամբ հանգեցնում է անձի մահվան կամ զանգվածային վարակման վտանգ է առաջացնում, ապա դրա համար նախատեսված է տուգանք 1 միլիոնից 2 միլիոն ռուբլի կամ ազատազրկում ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Միայն խախտման համար, օրինագծով նախատեսվում է տուգանք ՝ 500 000-ից 700 000 ռուբլի, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործերով զբաղվելու իրավունքից զրկում ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ մինչև երկու տարի ազատազրկում:
Օրինագծի հեղինակներն են Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և Պետական շինարարության և իրավունքի հարցերով հանձնաժողովի նախագահ Պավել Կրաշենիննիկովը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան