Ռուսական նավթի գինը նվազել է մինչև 13 դոլար մեկ բարելի դիմաց
Հյուսիս-արևմտյան Եվրոպայում ռուսական «Urals» նավթի գինը նվազել է մինչև 13 դոլար մեկ բարելի դիմաց, որի մասին են վկայում «Արգուս մեդիա» գործակալության տվյալները: Այս մասին գրում է Ria-ն։
Ուրբաթ օրվա համեմատ, այս ցուցանիշը բացարձակ իմաստով նվազել է ևս 3.2 դոլարով:
«Urals» նավթի զեղչը կազմել է 4,75 դոլար մեկ բարելի դիմաց․ ամենաբարձրը 2008 թվականից ի վեր:
Միջերկրական ծով առաքմամբ «Urals» բեռնափոխադրումների գինը նույնպես նվազել է մեկ բարելի դիմաց 3.2 դոլարով և հասել է մեկ բարելի դիմաց 15,25 դոլար, ինչը ամենացածրն է 1999 թվականի հունիսից ի վեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան