Վրաստանում ծանր հիվանդներն ապաքինվում են
Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկայում զգալիորեն բարելավվել է կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների առողջական վիճակը: Jnews-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին:
«Այսօր մենք բոլորս ուրախ ենք, մեր ողջ կլինիկան: Կարելի է ասել, որ մենք հաղթեցինք պատերազմը», – ասել է նա հիվանդներից մեկի մասին, որը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում:
Դրական դինամիկա է նկատվում կորոնավիրուսով վարակված ավելի ծանր երեք հիվանդների մոտ: Օրինակ, արդեն վաղը բժիշկները կարող են մի քանի օր առաջ ծանր վիճակում գտնվող կնոջը դուրս գրել կլինիկայից: 80-ամյա կնոջ, ինչպես նաև հղի պացիենտի առողջական վիճակը բարելավվել է:
«COVID-19-ը մարդասպան չէ», – հայտարարել է Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկայի ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 108-ի. ՌԻԱ Նովոստի
- Համընդհանուր կարանտին՝ Վրաստանում
- Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 97 դեպք, այստեղից բուժվել է 18-ը․ Առաջին Ալիք
- Վրաստանում կլինիկայում առողջական լուրջ վիճակով 4 հիվանդ կա. aliq.ge
- Դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը
- Վրաստանում բժշկական դիմակներ կբաժանեն 70 տարեկանից բարձր թոշակառուներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան