Տրետյակովյան պատկերասրահն առաջին անգամ ներկայացրել է ցուցահանդեսների ֆոտոարխիվը
Պետական Տրետյակովյան պատկերասրահն առաջին անգամ հրապարակել է իր ցուցադրությունների ամբողջ ֆոտոարխիվը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, «Яндекс.Коллекции»-ում տեղադրված է 47 ցուցադրության լուսանկարներ։
Տրետյակովյան պատկերասրահի ղեկավարությունը, ինչպես նաև մի շարք այլ մշակութային և զվարճանքի հաստատությունների, հասանելի են դարձնում իրենց ֆոտոարխիվներն ու այլ նյութեր, քանի որ կորոնավիրուսի պատճառով չեն կարողանում ընդունել այցելուներ։
«Տրետյակովյան պատկերասրահի այս նախագծերն իրականացվել են 2015 թվականից մինչև այս ժամանակները։ Օգտատերերը կտեսնեն վերջին տարիների ամենահայտնի ցուցահանդեսների լուսանկարները»,- ասված է թանգարանի հայտարարության մեջ։
Լուսանկարների հավաքածուն թարմացվելու է։
Հարակից հրապարակումներ`
- Ամբողջ աշխարհից ավելի քան 30 թանգարաններ կազմակերպել են Ֆրիդա Կալոյի առցանց ցուցադրությունը
- Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունները՝ առցանց
- ՀԱՊ-ում բացված Դալիի ու Պիկասոյի ցուցադրությունը երկարաձգվելու է
- 12 թանգարաններ, որոնք կարելի է այցելել առցանց
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա