ՖԻՖԱ-ն «մեծ փողեր» կտրամադրի ֆուտբոլային ինդուստրիան փրկելու համար
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան՝ ՖԻՖԱ, նախատեսում է ստեղծել հատուկ դրամական հիմնադրամ լիգաներին և ակումբներին օգնելու համար, որոնք կորոնավիրուսի պատճառով հայտնվել են բարդ ֆինանսական վիճակում։ The New York Times տվյալներով, կազմակերպությունը պատրաստել է «մեծ փողեր» ֆուտբոլային ինդուստրիան փրկելու համար։
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, վերջին զեկույցի համաձայն, ՖԻՖԱ-ն ունի 2,74 միլիարդ դոլարի պահուստ։ Այդ գումարի մի մասը ֆեդերացիան կառանձնացնի հիմնադրամի համար։
ՖԻՖԱ-ին ստիպել են գնալ նման քայլի վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած դեպքերը։ Նախ Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիան ազատել էր 400 աշխատակցի դադարեցված մրցաշրջանի պատճառով, հետո հայտնի է դարձել, որ սլովակական տիտղոսակիր «Ժիլինա» ֆուտբոլային ակումբ դադարեցրել է իր գործունեությունը։
Կորոնավիրուսի տարածման պատճառով գրեթե բոլոր ֆուտբոլային մրցաշարերն ընդհատվել են։ Հարկադիր դադարի պատճառով ֆուտբոլիստները զանգվածաբար հրաժարվում են աշխատավարձերի մի մասից՝ իրենց ակումբներին օգնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- «Բարսելոնան» կրճատել է ակումբի աշխատողների աշխատանքային օրը և աշխատավարձերը. ria.ru
- ՖԻՖԱ-ն պատրաստ է երկարաձգել ամառային տրանսֆերային պատուհանը
- ՖԻՖԱ-ն ֆուտբոլային խաղերի վիդեո արխիվը հասանելի կդարձնի
- Եվրո-2020-ը հետաձգվել է մեկ տարով
- ՖԻՖԱ-ն հնարավոր է չեղարկի ընկերական հանդիպումները