ԱՄՆ-ը շահավետ չի համարում Եվրոպային գազ վաճառելը
ԱՄՆ-ում բնական և հեղուկ գազի գլխավոր արտահանող «Cheniere Energy» ընկերությունը, հայտարարել է մրցույթ՝ 2020 թվականին դեպի Եվրոպա վեց խմբաքանակ հումք մատակարարելու համար, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
Նշվում է, որ սա եզակի դեպք է, երբ վառելիք արտադրողը հումք է մատակարարում այլ երկրի։
Մրցույթի հայտարարումը կարող է ազդանշան լինել՝ «Cheniere»-ը մտածում է 2019-2020 թվականների տաք ձմեռվա և կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով հեղուկացված բնական գազի արտադրությունը կրճատելու մասին, և այժմ փորձում է գնահատել շուկայի հագեցվածությունը։
Այնուամենայնիվ, ըստ վերլուծաբանների, գազի արտահանումը դեպի Եվրոպա շահութաբեր չէ ԱՄՆ-ի համար։
«Ընկերությունը կարող է երրորդ երկիր գտնել հումք մատակարարելու համար, քանի որ դա ավելի էժան կլինի, քան սեփական գազը հեղուկացնելը և Մեքսիկայի ծոցով ուղարկելը», - գրում է գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նմանատիպ խնդրի է բախվել նաև ռուսական «Գազպրոմը»:
Շատ մեղմ ձմեռը հանգեցրել է պահանջարկի անկման, և Եվրոպայում գազի գինը իջել է այն աստիճանի, որ դա վաճառելը ռուսական կողմի համար ձեռնտու չէ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին