Ադրբեջանից մեկնող օդանավը՝ ՀՀ օդային տարածքում
Past-ը գրում է.
«Քանի որ այս օրերին ավիացիոն թռիչքների քանակը հատկապես մեր տարածաշրջանում, մեղմ ասած, սակավաթիվ է, երեկ ընդհանուր «դատարկության» ֆոնին flightradar24 կայքում աչքի զարնեց Բաքվից Լյուքսեմբուրգ մեկնող օդանավը, որը ժամը 13.25-ի շրջանում անցնում էր Հայաստանի Հանրապետության օդային տարածքով: Ճշտելու համար՝ որքանո՞վ է նորմալ, որ Ադրբեջանից կամ դեպի Ադրբեջան մեկնող օդանավն անցնում է մեր տարածքով, «Փաստը» դիմեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե:
«Միջազգային պայմանագրեր կան կնքված, որ քաղաքացիական օդանավերը մեր օդային տարածք մուտք գործելու իրավունք ունեն առանց հատուկ թույլտվության: Կրկնում ենք՝ եթե դրանք քաղաքացիական օդանավեր են, չեն տեղափոխում վտանգավոր բեռ և պետական այրեր»:
Այդ դեպքում որքա՞ն հաճախ են դեպի Ադրբեջան կամ Ադրբեջանից մեկնող ինքնաթիռները հատում մեր օդային տարածքը, կա՞ վիճակագրություն, հարցրեցինք:
«Նորից նշեմ, որ քաղաքացիական օդանավերը նման խնդիր չունեն: Իսկ հաճախականությունը չեմ կարող ասել, թե որքան հաճախ են հատում»,-ասաց քաղավիացիայի վարչության աշխատակիցը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին