
Արցախում տնտեսավարող սուբյեկտներին տրվել են մեթոդական ցուցումներ
ԱՀ ԳՆ տրամադրած տեղեկատվության համաձայն՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը հերթական ստուգայցն իրականացրել են մայրաքաղաք Ստեփանակերտի մի շարք փողոցներում տեղակայված մսի և բանջարեղենի իրացմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներում՝ պարզելու տնտեսավարողների կողմից նոր տիպի կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների կատարման ընթացքը: Այս մասին տեղեկացնում է Արցախ տեղեկատվական շտաբը:
Պատասխանատուներին տրվել են վարակի տարածման դեմ կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու վերաբերյալ մեթոդական ցուցումներ: