Բելառուսը պլանավորում է Ռուսաստանից գնել 2 միլիոն տոննա նավթ՝ մեկ բարելի դիմաց 4 դոլարով
Բելառուսն ակնկալում է Ռուսաստանից ապրիլին 2մլն տոննա նավթ գնել՝ 1 բարելի դիմաց մոտ 4 դոլար գնով: Այս մասին հինգշաբթի հայտարարել է երկրի վարչապետ Սերգեյ Ռումասը:
Ռումասը ենթադրել է, որ «այսօր «Белнефтехим»-ը կավարտի բանակցությունները ռուսաստանյան ընկերությունների հետ՝ ռուսական նավթի մատակարարման վերաբերյալ»:
«Մենք ակնկալում ենք ստանալ 2 միլիոն տոննա նավթ», - ասել է վարչապետը։
Ինչպես գրում է Tass-ը, այս տարվա սկզբին Բելառուսը դադարեցրել է ռուսական նավթի գնումը՝ պահանջելով փոփոխություն գնային բանաձևում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին