Բրուքների «Ռեքվիեմ»-ը՝ Ապրիլյանի հերոսների հիշատակին
Կամերային երաժշտության ազգային կենտրոնն ապրիլի 4-ին իր էջով ժամը 20:30-ին կներկայացնի Ա. Բրուքների «Ռեքվիեմ»-ը:
Համերգի տեսագրության ցուցադրությունը Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հարգանքի տուրքն է քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին։ Ստեղծագործությունը Հայաստանում կատարվել է առաջին անգամ՝ կենտրոնի նախաձեռնությամբ:
Կենտրոնից տեղեկացնում են, որ համերգին ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյանի մասնակիցներ. Մենք շարունակելու ենք վառ պահել Ձեր անմահությունը...
- Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին
- Ապրիլյան պատերազմից չորս տարի անց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան