Շվեդիայում կորոնավիրուսի 5,4 հազար դեպք է գրանցվել. Ria.ru
Շվեդիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5466-ի, մահացել է 282 մարդ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Տինելին:
Նա նշել է, որ մահացածները 70 տարեկանից բարձր են եղել։
«Այդ իսկ պատճառով մենք պետք է ձգտենք դանդաղեցնել վարակվածների աճի տենդենցը, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա հաղթահարել վիրուսը»,- ասել է Տինելը։
Նա շեշտել է, որ Շվեդիայում համաճարակի զարգացումը նոր փուլ է մտել:
Չնայած դրան, Առողջապահության նախարարությունը դեռևս չի առաջարկել ուժեղացնել երկրում կարանտինային միջոցառումները, սակայն վերահաստատել է կոչը՝ ախտանիշներ հայտնաբերելու դեպքում մնալ տանը, ձեռքերը մանրակրկիտ լվանալ և զերծ մնալ տարեց հարազատներին այցելելուց:
Հարակից հրապարակումներ`
- Շվեդիան ընտրում է կորոնավիրուսին դեմ պայքարի կամավոր մոտեցումը
- Կորոնավիրուսի 9 նոր դեպք է գրանցվել Շվեդիայում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին