ՊԵԿ իրավաբանական վարչության վերապահված վարչական վարույթները շարունակվելու են իրականացվել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավակարգավորումներով երկրում հայտարարված արտակարգ դրությունը հարուցված և իրականացվող վարչական վարույթների կասեցման կամ դրանց ժամկետների երկարաձգման համար հիմք չի հանդիսանում:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ուստի ՊԵԿ իրավաբանական վարչության իրավասությանը վերապահված վարչական վարույթները շարունակվելու են իրականացվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով, եթե առկա չեն օրենքով նախատեսված վարչական վարույթները կասեցնելու կամ դրանց ժամկետները երկարաձգելու հիմքեր:
ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության իրավասությանը վերապահված են.
- չկատարված հարկային պարտավորությունների գանձման վերաբերյալ վարչական վարույթները,
- հարկային գործերով վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական վարույթները,
- ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից հայտնաբերված հարկային իրավախախտումների, ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձման սահմանված կարգի խախտումների վերաբերյալ վարչական վարույթները,
- մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարչական վարույթները:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը և նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման դեպքերի կանխարգելման նպատակով ՀՀ պարետի կողմից սահմանված ազատ տեղաշարժման սահմանափակումները, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի իրացումը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունը տեղեկացնում է, որ նշված վարչական վարույթների շրջանակում միջնորդություններ, առարկություններ, դիրքորոշումներ կամ այլ տեղեկություններ կարող են ներկայացվել ՀՀ ՊԵԿ-ի [email protected] պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունը երաշխավորում է, որ յուրաքանչյուր վարչական վարույթի շրջանակում իրականացվում և շարունակվելու է իրականացվել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին