Արթուր Վանեցյան. Չորս տարի առաջ մեր զինված ուժերը վերահաստատեցին՝ խաղաղություն չեն մուրում, պարտադրում են
ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն ինսթագրամի իր էջում գրառում է կատարել ապրիլյան պատերազմի խորհրդի մասին.
«Չորս տարի առաջ մեր զինված ուժերը՝ ռազմի դաշտում և բռունցքված մեր ժողովուրդը` թիկունքում ևս մեկ անգամ վերահաստատեցին սեփական հայրենիքում ապրելու և արարելու իրենց անվիճելի իրավունքը:
Վերահաստատեցին այն պարզ ճշմարտությունը, որ խաղաղություն չեն մուրում, այլ պարտադրում են:
Վերահաստատեցին` զոհասեղանին դնելով անկախության սերնդի լավագույն որդիների արյունը, կերտելով հերոսության նոր պատմություններ, կամրջելով արցախյան հաղթական գոյամարտը կերտած նախկին ու գալիք սերունդների կամքը` ինչ էլ լինի, երբ էլ լինի, ինչ գնով էլ լինի` տեր կանգնել սեփական հայրենիքին ու պաշտպանել նրա սահմանները:
Լույս իջնի ձեր շիրիմներին, հերո՛ս տղեք: Ձեր գործն անմահ է: Ձեր կերտած հաղթանակը չի՛ վաճառվելու»։
Հարակից հրապարակումներ`
- Ոչ մի դեպքում թույլ չտալ ներքին պառակտում և թշնամանք՝ անկախ ընտրությունների արդյունքից. Արթուր Վանեցյան
- Վանեցյան. Կառավարման ոլորտում չհամակարգված գործողությունները հանգեցնում են ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրների
- Արթուր Վանեցյան. Բանակում կորուստների թեման բոլորիցս պահանջում է լինել զուսպ և խնդրին մոտենալ մեծ պատասխանատվությամբ
- Արթուր Վանեցյան. Լայն հասարակական համախմբման փոխարեն առաջացել են նոր բաժանումներ
- Արթուր Վանեցյան. Երեկ Հայաստանում մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին