Պաշտպանեք աղբահանողներին
«Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտներում աշխատողների հանդերձանքն այսպես թե այնպես պաշտպանիչ է, կրում են ձեռնոցներ և դիմակներ»,- Panorama.am-ին ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ՝ պատասխանելով հարցին, թե արտակարգ դրության պայմաններում ի՞նչ պաշտպանիչ միջոցներ ու հագուստ է հատկացվել աղբահավաքներին ու քաղաքը մաքրողներին։
«Ձեռնոցներ և դիմակներ են կրում նաև ոչ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում։ Կարծում եմ՝ հակահամաճարակային իրադրությունում ավելի խոստորեն են հետևում այդ կանոններին»,- ասաց նա։
Հ.Կարապետյանը նշեց, որ քաղաքի սանիտարական մաքրությամբ զբաղվողները կրում են երթևեկության մասնակիցների համար տեսանելի հանդերձանք։
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի (Երևանի քաղաքապետարան) տնօրենի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն ասաց, որ աշխատակիցներն ունեն իրենց հատուկ ֆորմաները, դիմակներով են, ձեռնոցներով, ամեն հերթափոխի տրամադրում են, նաև ալկոգել է տրամադրված։
Հարցին՝ պաշտպանիչ հագուստներ ունե՞ն, Ա. Գրիգորյանն ասաց. «Պաշտպանիչ հագուստներ չունեն, ունեն իրենց հատուկ ֆորմաները։ Իրենք ուղղակի աղբամանները տեղափոխում են մեքենայի մոտ, շփում չունեն աղբի հետ, իսկ աղբարկղերն ախտահանվում են»։
Արմեն Գրիգորյանն ասաց, որ քաղաքի սանիատարական մաքրությամբ զբաղվողները ունեն հատուկ հագուստ, երկարաճիտ կոշիկներ են հագնում։
«Հիմա քաղաքը մաքրողներին մի փոքր մեկուսացրել եմ դեպի տուն, փոշեկուլ մեքենաներով ենք մաքրում քաղաքը։ Հիմա քանի որ քաղաքացիները շատ դուրս չեն գալիս, չի աղտոտվում, մեկ հերթափոխով ամեն ինչը կատարում ենք»,- ասաց Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենի պաշտոնակատարը։
Հարգելի ընթերցողներ
Եթե տեսնում եք աղբամանների ախտահանում, կամ հակառակը՝ չեն ախտահանում, եթե տեսնում եք դիմակով ու աղբահանության՝ ձեռնոցներով պաշտպանված աշխատողներ , կամ՝ ոչ, ... խնդրում ենք՝ նկարեք և ուղարկեք։
Այս մարդիկ անկասկած, արժանի են պաշտպանվածության ու՝ պետության կողմից։
Մանավանդ՝ գիտեք, թե որքան օգտագործած դիմակ ու ձեռնոց է նետվում աղբաման, կամ՝ ինչ իմանաս, ովքեր են ձեռք տալիս աղբամաններին։
Եթե մենք խուսափում ենք խանութներից ու ախտահանում ենք մթերքները ու դրանց տարաները, ապա պատկերացրեք, թե ինչ պաշտպանության կարիք ունեն այս մարդիկ։
Լուսանկարները՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Նախարարության ուշացած կոչը՝ ձեռնոցներն ու դիմակները մի նետեք չնախատեսված վայրերում
- Դիմակները, ձեռնոցները պետք է նետել փակ աղբամանի մեջ
- Մոտավորապես ե՞րբ կունենանք աղբի վերամշակման մոդել. Գորգիսյան
- Աղբահանությունը «նույնն» է նաև վարակի տարածման դեպքում
- Ինչպես աղբը նետել օգտագործված դիմակները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին